Դատապարտում ենք այդ «ստոր և ատելություն հարուցող» հարձակումը․ Թուրքիայի հանրային կապերի ղեկավար
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի պետական հեռուստատեսության շենքի վրա հարձակմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա սոցցանցում կատարած գրառման մեջ մասնավորապես նշել է, որ Իսրայելի այդ հարձակումը «ակնհայտ կոտորած» է, որի թիրախում էին մամուլի ներկայացուցիչները և քաղաքացիական անձինք։
«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ իրավական լեգիտիմություն և արդարացում չունի»,- գրել է նա։
Ալթունը հավելել է, որ Թուրքիան դատապարտում է այդ «ստոր/ատելություն հարուցող» հարձակումը և ցավակցություն հայտնել Իրանի ժողովրդին՝ մամուլի ներկայացուցիչների մահվան կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ը՝ զորավարժադաշտում տեղի ունեցած պայթյունի մասին․ կան տուժածներ
Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ա...
Կարևոր 48 ժամ Իրանի համար. Սպիտակ տունը հայտարարություն է տարածել
Կարևոր 48 ժամ Իրանի համար: Այս մասին հայտարարություն է տարածել Սպտակ տունը:Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, ո...
Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ
Նախօրեին Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրե...
Իսրայելը ռմբակոծություններ է իրականացնում Լիբանանում․ «Հեզբոլլահ»-ին ոչնչացնելու հրաման կա
Իսրայելցի զինվորականները ռմբակոծություններ են իրականացրել հարավային Լիբանանի սահմանային շրջաններում։ Նպատակը՝ ոչնչ...