Չե՞ք կատարում այն ցանկությունը, որ Նիկոլ Փաշինյանը հայատարարել է ԱԺ ամբիոնից. Մինասյանը Ալեն Սիմոնյանին
«Հաշվի առնելով ինձ քրեկան հետապնդում հայտարարած միջնորդության հրատապությունը, ինչու՞ է օրակարգում դա վերջին հարց դրվել»,- այսօր ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստին Հայաստան խմբակցության քարտուղարը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Սիմոնյանը նշել է՝ «Ձեր գործընկեր Սերյան Օհանյանը ինձ նամակ է գրել, որտեղ տեղեկացրել է, որ ոտքի պրոթեզի չաշխաելու պատճառով չի ներկայանալու նստին, ինչպես գիտեք մենք չենք կարող դատախազի միջնորդությունը քննարկել, եթե միջնորդության մեջ ներկայացված անձը դահլիճում չի և բացակայում է հարգելի պատճառներով, այդ իսկ պատճառով այնպես է կազմվել օրակարգը, որ Օհնայանը կարողանա ներկա լինել»:
Մինասյանը սակայն հակադարձել է ՝ «Ես խոսում եմ իմ նկատմամաբ քրեկան հետապնդման մասին, սա մի երկիր է, որտեղ չի կարող կլոլեկտիվ քրեկան պատասխանատվության հարց արծածվել, ես խոսում եմ իմ վերբերյալ ներկայացված միջնորդության մասին, հորդորոմ եմ շուտ դրվի քննարկման, որպեսզի հանրությունը շուտ տեսնի՝ ինչ քաղաքկան հետապնդում է սկսվել իմ նկատմամբ: Չե՞ք կատարում այն ցանկությունը, որ Նիկոլ Փաշինյանը հայատարարել է ԱԺ ամբիոնից»:
«Ինչ վերաբերվում է որոշում կայացնելուն մոտ ապագայում՝ գալիք նիստի ժամանակ այդ հարցը կքննարկենք, մի անհանգստացեք»,-խոսքը երզրափակել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու հանրային քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։