ԱՄՆ հետախուզությունից տվյալներ են հաղորդվել․ Իսրայելի պնդումները կեղծ են
Իսրայելը պնդում է, որ Իրանը փորձել է ռումբ ստեղծել, սակայն ԱՄՆ հետախուզության տվյալները այլ տեղեկություններ են հաղորդում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Լրատվականի փոխանցմամբ՝ երբ Իսրայելը սկսեց մի շարք հարվածներ հասցնել Իրանին, հանդես եկավ մի շարք բարձրագոչ հայտարարություններով երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ասելով, որ Իրանը արագորեն մոտենում է միջուկային զենք ձեռք բերելու իր որոնման անվերադարձ կետին, և հարվածներն անհրաժեշտ էին նման արդյունքը կանխելու համար:
Սակայն ամերիկյան հետախուզության գնահատականներն այլ եզրակացության են հանգել. Իրանը ոչ միայն ակտիվորեն չի զբաղվում միջուկային զենքի մշակմամբ, այլև, գնահատմանը ծանոթ չորս անձանց խոսքով, կկարողանա արտադրել և հասցնել իր ընտրած թիրախին միայն երեք տարի անց:
Այժմ, իսրայելական ավիահարվածներից մի քանի օր անց, ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները կարծում են, որ այս պահին Իսրայելը, հնարավոր է, հետ է մղել Իրանի միջուկային ծրագիրը, բայց ընդամենը մի քանի ամսով:
Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը զգալի վնաս է հասցրել Նաթանզում գտնվող իրանական օբյեկտին, որտեղ տեղակայված են ուրանի հարստացման համար անհրաժեշտ ցենտրիֆուգները, Ֆորդոյում հարստացման երկրորդ, խիստ ամրացված օբյեկտը փաստացի մնացել է անձեռնմխելի:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...