Պուտինի և Էրդողանի արձագանքն Իսրայելա-իրանական բախումներին
Ռեջեփ Թայիփ Էրդողանն հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրներ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը նշել է, որ Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը: Նա ընդգծել է, որ Նեթանյահուի կառավարության օրենքներին հակասող կեցվածքը բացահայտ սպառնալիք է միջազգային համակարգի համար, և տարածաշրջանն այլևս չի կարող հանդուրժել նոր պատերազմ:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան առաջին օրվանից կենտրոնացել է դիվանագիտական ջանքերի վրա՝ հարձակումները դադարեցնելու համար: Նա շեշտել է, որ Իրանի հետ խնդիրների լուծման միակ ճանապարհը դիվանագիտությունն է, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղան:
Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ է հայտնել նաև Կրեմլը՝ տեղեկացնելով, որ առաջնորդները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և վիճելի հարցերի՝ դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը հայտնել է իր երախտագիտությունը թուրքական կողմին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...