Պակիստանը փակեց Իրանի հետ սահմանը
Պակիստանը անորոշ ժամանակով փակում է Իրանի հետ սահմանը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին հաղորդում է Dawn պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իրանի հետ սահմանը փակելու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իսրայելի հարձակումների պատճառով ստեղծված անկայուն իրավիճակի ֆոնին», - պորտալը մեջբերում է անանուն պաշտոնյաների խոսքերը։
Նշվում է, որ Իրանն ու Պակիստանը բաժանված են 905 կմ երկարությամբ սահմանով։ Սահմանային անցակետերը սկսեցին փակվել կիրակի օրը։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհաք Դարը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանից տարհանվել է 450 պակիստանցի։ Նա հավելել է, որ Իրանում սովորող ավելի քան 150 պակիստանցի ուսանողներ տուն կվերադառնան Թաֆթանի սահմանային անցակետով։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ հասցրեց Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագրի աշխատանքները։ Ի պատասխան՝ իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Աբրահամյանը մեղադրվու...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել...