Իրանում մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող անձը
Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի հետախուզական գործակալության «Մոսսադի» համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդը, հաղորդում է Mizan լրատվական գործակալությունը։
«Սիոնիստական ռեժիմի օգտին լրտեսության մեջ ձերբակալված և դատապարտված տղամարդը մահապատժի է ենթարկվել այսօր առավոտյան՝ քրեական արդարադատության ամբողջական գործընթացն անցնելուց և Գերագույն դատարանի կողմից նրա դատավճիռը հաստատելուց հետո», - ասվում է հայտարարության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ դատապարտված Իսմայիլ Ֆեքրին կալանավորվել է 2023-2024 թվականների ձմռանը՝ Իրանի մասին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար։ Նա, կապ է պահպանել Իսրայելի հետախուզության երկու գործակալների հետ և նրանցից ստացել է հանձնարարություններ։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր , որ Իսրայելի դեմ գործողությունները կշարունակվեն մինչև նրա լիակատար ոչնչացումը: Զինվորականների խոսքով՝ ապագա գործողությունները կլինեն ավելի ջախջախիչ, դաժան, ճշգրիտ և կործանարար, քան նախորդները:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...