Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանի արտգործնախարարը վերջին օրերին զրուցել է տասնյակ երկրների հետ, տարածաշրջանի բոլոր երկրները միաձայն դատապարտել են այս հանցագործությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բագայնը։
«Տարածաշրջանի բոլոր երկրները միաձայն դատապարտել են այս հանցագործությունը: Նրանք գիտակցում են, որ այս խռովության կրակը կարող է ցանկացած պահի տարածվել»,- ասել է նա:
Բագայի խոսքով՝ Ասալույեի նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումը ցույց է տալիս «սիոնիստական ռեժիմի մտադրությունը՝ ներքաշել ուրիշներին հակամարտության մեջ»:
Նա նշել է, թե շուտով կկայանա Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հանդիպում, որտեղ այս հարցը կլինի օրակարգի գլխավոր թեման:
«Իրանի միջուկային ծրագիրը աշխարհում միակն է, որի օրինականությունը հաստատված է ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխով: Այդպիսի խաղաղ ծրագիրը հարձակման է ենթարկվել մի ռեժիմի կողմից, որն ինքն է տիրապետում միջուկային զենքի: Սա մահացու հարված է միջուկային չտարածման համակարգին և միջազգային իրավունքին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...