
Ամերիկան դե ֆակտո կսնանկան. Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ դեֆոլտի ռիսկերի մասին, եթե ներկայիս ֆինանսական քաղաքականությունը չփոխվի։
«Եթե այսպես շարունակվի, Ամերիկան դե ֆակտո կսնանկանա, և բոլոր հարկային եկամուտները կուղղվեն պետական պարտքի տոկոսների վճարմանը՝ ոչ մի բանի համար միջոցներ չթողնելով», - ասել է նա։
Մեկնաբանության պատճառ է դարձել Wall Street Mav աքաունթի գրառումը, որտեղ նշվում էր, որ ԱՄՆ դաշնային բյուջեի հարկային եկամուտների մոտ 25%-ը ծախսվում է միայն 37 տրիլիոն դոլարի հասնող պետական պարտքի տոկոսների սպասարկման վրա։ Ընդ որում, տարեկան բյուջեի եկամուտները կազմում են մոտ 5 տրիլիոն դոլար։