ՊԵԿ-ը հրաժարվում է թարմացնել ծրագրային ապահովում որոշ գործող ՀԴՄ սարքերի մոդելների համար
Այսօր Auroranews-ը տասնյակ բողոքներ է ստացել տնտեսվարողներից: Նրանք խիստ վրդովված են. «Տեսնես, ով է սարքերի ներմուծողը, քանի որ նոր ՀԴՄ սարքերի արժեքը 80.000֊95.000 դրամ է»:
Auroranews-ը դիմել է ՊԵԿ պարզաբանման խնդրանքով: Գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Auroranews-ին հայտնել են՝
ՀԴՄ որոշ սարքերի ծրագրային ապահովման թարմացման վերաբերյալ դժգոհություններին ի պատասխան ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 5-ին «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ում տեղադրվել է հայտարարություն, որով հարկ վճարողներին նախապես իրազեկվել է, որ MF 2351 մոդելի ՀԴՄ-ները 2025 թվականի հունվարի 1-ից այլևս չեն կարող օգտագործվել և չեն ենթարկվելու սպասարկման։ Դա պայմանավորված է տվյալ մոդելի սարքերի՝ անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորությունների անհամապատասխանությամբ գործող պահանջներին։
Գերատեսչությունից հայտնել են ՝ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ միջազգային վճարային համակարգերի կողմից սահմանված կանոնների համաձայն, նոր գրանցվող քարտ ընդունող վաճառակետերում տերմինալները պարտադիր պետք է աջակցեն անհպում քարտերի սպասարկմանը, ինչպես նաև ապահովեն տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ։
Նմանատիպ հոդվածներ
Երբ կդադարեն տեղումները. եղանակը՝ առաջիկա օրերին
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նա...
Եկեղեցում կաթողիկոսի բռնի փոփոխությունը բացառվում է. Արքեպիսկոպոս Աջապահյան
«Կաթողիկոսը մնում է կաթողիկոս, մինչև Տերը հակառակը չասի։ Եկեղեցում կաթողիկոսի բռնի փոփոխությունը բացառվում է։ Այո, նրանք...
ԱՄՆ-ում կթողարկվեն Թրամփի դեմքով սպասք և կենցաղային տեխնիկա
ԱՄՆ-ում թողարկվում են Թրամփի դեմքով սպասք և կենցաղային տեխնիկա՝ ի աջակցություն MAGA (Make America Great Again)-ի։Instant...
300 կգ հերոին՝ Հայաստանից մուտք գործած բեռնատարում . Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել են գրեթե 300 կգ հերոին, հայտ...