Եկեղեցում կաթողիկոսի բռնի փոփոխությունը բացառվում է. Արքեպիսկոպոս Աջապահյան
«Կաթողիկոսը մնում է կաթողիկոս, մինչև Տերը հակառակը չասի։ Եկեղեցում կաթողիկոսի բռնի փոփոխությունը բացառվում է։ Այո, նրանք ցանկություն ունեն, բայց դա բացառվում է։ Իշխանությունները միջոցներ չունեն և չեն կարող ունենալ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Արքեպիսկոպոս Աջապահյանը վստահեցրել է՝ հոգևորականները ի վիճակի են պաշտպանելու եկեղեցին։
«Երբ Արցախում հոգևորականնեը զենքը ձեռքին կռվում էին, դա ի՞նչ էր նշանակում՝ չարությո՞ւն, թե՞ հայրենիքի պաշտպանություն։ Մենք՝ հոգևորականներս, ի վիճակի ենք եկեղեցին պաշտպանելու, եթե նույնիսկ ժողովուրդը մեզ միայնակ թողնի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սրբազան Հայրը։
Միքայել Սրբազանը, սակայն, չի կարծում, որ ժողովուրդը եկեղեցուն միայնակ կթողնի։
«Եկեղեցին չարիքին չարով չի պատասխանում և, շարունակում է սիրել իր մերձավորին և, համապատասխանաբար, մարդկանց հրավիրում է եկեղեցական միջոցառումների։ Ճիշտ է, Աջապահյանն ինքը դեմ է դրան, բայց նա կհամաձայնվի մեծամասնության կարծիքի հետ»,- նշել է արքեպիսկոպոսը:
Նմանատիպ հոդվածներ
Երբ կդադարեն տեղումները. եղանակը՝ առաջիկա օրերին
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նա...
ՊԵԿ-ը հրաժարվում է թարմացնել ծրագրային ապահովում որոշ գործող ՀԴՄ սարքերի մոդելների համար
Այսօր Auroranews-ը տասնյակ բողոքներ է ստացել տնտեսվարողներից: Նրանք խիստ վրդովված են. «Տեսնես, ով է սարքերի ն...
ԱՄՆ-ում կթողարկվեն Թրամփի դեմքով սպասք և կենցաղային տեխնիկա
ԱՄՆ-ում թողարկվում են Թրամփի դեմքով սպասք և կենցաղային տեխնիկա՝ ի աջակցություն MAGA (Make America Great Again)-ի։Instant...
300 կգ հերոին՝ Հայաստանից մուտք գործած բեռնատարում . Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել են գրեթե 300 կգ հերոին, հայտ...