Վթար Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Հունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող պահեստի պատին։
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Տորնադո Ապարանում. վնասվել են շինություններ, խանութներ. կան տուժածներ
Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ: Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են NEWS.am–ին: Լուսագյուղ վնա...
Հզոր ջրհեղեղ` Սոչիում
Սոչիի Ադլեր շրջանում զանգվածային ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել: Այս մասին հ...
Նիգերիայում գյուղի վրա հարձակման հետևանքով կա 100 զոհ
Նիգերիայի Բենուե նահանգի գյուղերից մեկի վրա հրազենային հարձակման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել...
Պայթյուն՝ Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում
Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։...