Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում․ Հաջիև
Հայաստանը կարող է մաս կազմել տարաշաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին:
Այս մասին Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում հայտարարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով։
«Դա հնարավոր է, քննարկում ենք։ Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարաշաշրջանում, բայց միևնույն ժամանակ մենք ևս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված են եղել այդ հնարավորությունից: Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար ևս։ Բայց մենք ևս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս»,- ասել է Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատ...
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթ...
Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահի եւ Գարեգին Երկրորդի հանդիպմանը։ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հա...
Իրանը պաշտոնապես դուրս է գալիս միջուկային բանակցություններից
Իրանի դեմ Իսրայելի հարվածներին ԱՄՆ-ի աջակցության լույսի ներքո Թեհրանը անիմաստ է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ա...