Քաղաքականություն
Քոչարյանն ինձ և Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք. Ալեն Սիմոնյան
Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել:
Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում:
Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս:
Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է:
Դրա հետ համաձա՞յն է)))
Արի է, արիիի»...
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ից անսպասելի հայտարարություն են արել Իրանի վերաբերյալ
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
Ինչ է սպառնում Սիպտակ տանը կրակ արձակած անձին
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
5.0