Փեզեշքիանը սպառնացել է Իսրայելին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է, որ Իրանը «օրինական և հզոր» պատասխան կտա Իսրայելի կողմից Իրանի տարածքում օրվա ընթացքում իրականացված ավիահարվածներին։
Նախագահական գրասենյակի կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ նա այս մասին հայտարարել է Թեհրանի տարբեր հատվածներում և երկրի այլ քաղաքներում Իսրայելի կողմից հասցված մահացու հարվածների կապակցությամբ։
Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանի ժողովուրդն ու իշխանությունները չեն լռելու Իսրայելի հանցագործության առջև՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետության արձագանքը կստիպի Իսրայելին «զղջալ իր հիմար գործողությունների համար»։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Թրամփն արգելք է դրել Իսրայելի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծր...
Իսրայելը հարվածել է Իրանին
Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հար...