էրդողանը կոչ է արել կանգնեցնել իսրայելական ավազակությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին՝ կոշտ քննադատության ենթարկելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով փորձում է տարածաշրջանը և ամբողջ աշխարհը ներքաշել աղետի մեջ:
«Իսրայելի հարձակումները մեր հարևան Իրանի վրա ակնհայտ սադրանք են, որն անտեսում է միջազգային իրավունքը», - ասել է նա։
Թուրքիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել իսրայելական ավազակությունը, որն ուղղված է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունությունը խաթարելուն։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...