Բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունն ապահովված է. Բաքվի օդանավկայան
Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում թռիչքների սահմանափակումների պատճառով, որոնք սահմանվել էին Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված ավիահարվածներից հետո, 13 միջազգային ավիաընկերությունների ինքնաթիռները ստիպված են եղել վայրէջք կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում՝ թռիչքներն անվտանգ վերսկսելու համար։ Հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներից մի քանիսում եղել են նաև Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիներ։
Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ապահովվել է բոլոր ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը։ Նրանց ծառայություններ են մատուցվել միջազգային ավիացիոն օրենսդրությանը համապատասխան։
Նշվում է նաև, որ հարկադիր վայրէջք կատարած թռիչքների կեսից ավելին հետագայում կարողացել է շարունակել թռիչքը։ Մնացած թռիչքների համար համակարգման ընթացակարգերն իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու դեպքից
Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչա...
Երթևեկության մասշտաբային փոփոխություններ Երևանում
Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցնե...
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձի կողմից։ Այս մաս...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...