ԱԽ քարտուղարը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» հարցին ի պատասխան չի հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չի մանրամասնել։
Արմեն Գրիգորյանը չնշել է նաև այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի:
Հավելենք՝ հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...