Ադրբեջանի արձագանքը՝ Իսրայել և Իրան հակամարտությանը
Մենք լրջորեն մտահոգված ենք Իսրայելի պետության կողմից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի դեմ իրականացվող ռազմական գործողություններով։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ իսրայելա-իրանական հակամարտության վերաբերյալ տարածած հայտարարության մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք կոչ ենք անում կողմերին լուծել առկա տարաձայնությունները միայն երկխոսության և դիվանագիտական միջոցներով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մենք հատկապես ընդգծում ենք քաղաքացիական բնակչության և օբյեկտների անվտանգության ապահովման կարևորությունը։
«Կարևոր է շարունակել շփումները դիվանագիտական ուղիներով և ջանքերը՝ համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումը կանխելու համար», - նշվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...