
Տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. Փաշինյան

Ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել, և այն ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը: Պետք է արձանագրել՝ ո՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, ո՞ւր է այդ եզրակացությունը, որ չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը, թող հանրությանը պարզաբանում տան:
Էլի, հազա՛ր ներողություն, դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է:
100 միլիոն հիմնադրամից գողացե՞լ էին… Արծվիկ Մինասյա՞նը չէր այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը: Բա ո՞ւր է իրենց զեկույցը, թող գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ կիմանանք՝ ինչ անենք: Սիրուն կդիմենք դատարան և նրանց կստիպենք հակառակը պնդել»,- ասել է Փաշինյանը: