Մենք վճռական ենք այդ հացում․ Իրանի ԱԳ նախարար
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի՝ Թեհրանին քննադատող բանաձևը բացասաբար կանդրադառնա Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջիկայում Մասկաթում նախատեսված անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Այդ բանակցությունները տեղի կունենան ՄԱԳԱՏԷ-ի վերջերս հաստատված բանաձևի ստվերում, որը բարդացնում է երկխոսությունը: Բայց մենք վճռական ենք պաշտպանելու Իրանի իրավունքները և նրա ձեռքբերումները միջուկային ոլորտում»,- ասել է Արաղչին։
Հավելենք՝ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հավանություն էր տվել բանաձևին, ըստ որի՝ Իրանն ամբողջությամբ չի պահպանում իր միջուկային պարտավորությունները:
Ի պատասխան դրա՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, իսկ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել էր անվտանգ վայրում ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...