Եթե նույնիսկ օբյեկտները ոչնչացվեն, մենք էլի կվերականգնենք․ Իրանի նախագահ
Իրանը կշարունակի ուրանի հարստացումը, և նույնիսկ եթե օբյեկտները ոչնչացվեն, դրանք կվերականգնվեն։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի դեմ ընդունված բանաձևը։
«Նույնիսկ եթե նրանք մեր օբյեկտները ռումբերով ոչնչացնեն, գիտելիքներն ու հմտությունները կմնան մեր մտքում, և մենք կվերականգնենք նրանց կողմից ոչնչացված ամեն ինչ։ Մենք կգնանք մեր սեփական ճանապարհով, և ուրանի հարստացման գործընթացը կշարունակվի», - հավելել է նա։
Փեզեշքիանը նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից կայացված որոշմանը, Իրանը կշարունակի ուրանի հարստացման իր գործունեությունը։
Նշենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով հայտարարում է, որ Իրանը 20 տարվա ընթացքում առաջին անգամ չի կատարել միջուկային անվտանգության իր պարտավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...