Ալիևի ուղերձը Վլադիմիր Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ.
Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի և Ռուսաստանի ժողովուրդներին դարեր շարունակ միավորել են ավանդական սերտ բարեկամությունը, բարիդրացիությունը և փոխադարձ աջակցությունը։ Այսօր այդ ազնիվ ավանդույթները հուսալի հիմք են մեր միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման և հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության խորացման համար։
Վստահ եմ, որ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների շահերից ելնելով՝ մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ամրապնդման և բազմակողմանի փոխգործակցության ընդլայնման համար՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով։
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և առաջընթաց»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...