Արցախի խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես գրել էինք, հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, և նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին․ մայիսի 31-ը վերջնաժամկետն էր, քանի որ նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 21-ին, որից հետո 7-օրյա ժամկետում թեկնածու պետք է առաջադրվեր, ապա եռօրյա ժամկետում խորհրդարանի նիստ հրավիրվեր, և նախագահ ընտրեին:
Սակայն մեզ ասացին, որ մեկ շաբաթից ավելի է՝ արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե՛ Սահմանադրությունը, թե՛ խնդրո առարկային վերաբերող օրենսդրությունը և եզրակացրել, որ, համաձայն գործող իրավակարգավորումների, յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում` այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարանն ընտրություն չի կատարել:
Հետևաբար, խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են: Նրանք, ճիշտ է` Շահրամանյանից ձեռքերը լվացել են, քանի որ նրան ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում տեղի ունեցող ցանկացած գործընթաց «կոտրելու» են ոչ միայն իր, այլև ողջ արցախցիների ուսերին։ Հիշեցնենք, որ իշխանական սպառնալիքները տեղ հասցնողն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...