ՆԳՆ-ն Ավանում հնչած կրակոցների մասին
Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։
ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։
Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հավելենք՝ Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամ գտնվող բացօթյա շուկայի տարածքում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Նմանատիպ հոդվածներ
Զոհերի թիվը հասել է երեքի․ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում Ճամբարակի պայթյունից
Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբ...
Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի մասին
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած...
Հայտնաբերվել է մոտ 372 ոչ սթափ վարորդ
Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկությ...
Գետից ավտոմեքենա են դուրս բերել․ ՆԳՆ
Հունիսի 10-ին, ժամը 15։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...