Ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Թովմասյան
«2022-ից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն»,- այս մասին ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստին 2024 թվականի պետբյուջեի տարեկան կատարողականի հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտնել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
«Մենք ունենք բոլոր գործիքակազմերը՝ շարունակելու գործընթացը, մենք հստակ արձանագրել ենք մի բան, և իմ կարծիքով՝ դա հնարավոր չէ որևէ կերպ փոփոխության ենթարկել։ Խոսքը 2022 թվականից հետո կառուցված ինքնակամների մասին է: Օրենսդրորեն սահմանված է արդեն, որ դրանք օրինականացման ենթակա չեն: Ես, լինելով թե՛ Կադաստրի կոմիտեի ղեկավար, թե ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ պետք է վերջ տանք նման մոտեցումներին՝ հաշվի առնելով մեր սեյսմիկ ռիսկերը, հաշվի առնել հետագայում քաղաքաշինական միջավայրի՝ ավելի կայուն, ավելի ճիշտ տեսքի բերելու հնարավորությունները»,-հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Որ ընկերությունների՝ խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն է արգելվել. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերա...
Շահրամանյանը կրկին հարցաքննվել է. մանրամասներ
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին 4 ժամ հարցաքննվել է անփութության, զենք-զինամթերք թշնամուն հանձնելո...
Ոստիկանության պաշտոնյան պետությանը պատճառել է 3,7 մլն դրամի վնաս
Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնա...
Գրետա Թումբերգին արտաքսում են Իսրայելից
Գրետա Թունբերգը և մարդասիրական օգնություն տեղափոխող Madleen նավի այլ ակտիվիստներ, որոնց իսրայելական ուժերը ձերբակալել էի...