Ասելու ենք՝ մենք չենք, էս չինովնիկն ա, նստած իրան էշի տեղ ա դրել․ Ավինյան
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարել է, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները:
Ըստ նրա, վերջին կետը վերաբերում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը: Նրա խոսքով, 2016 թվականին «Վեոլիա Ջրին» վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է եղել. «Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա Ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում: Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա Ջրին» կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքապետարանն այստեղ որևէ մեղք չունի:
Արձագանքելով Արեյանին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կոյուղու հետ կապված խնդիրները ներկայացվում են՝ խեղաթյուրելով տեղեկատվությունը. «Համոզված եմ, որ դա հատուկ է արվում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ազգային գվարդիայի զորքերը ժամանել են Լոս Անջելես
Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների։ Խռովությունները ճնշ...
Քաղաքացիները հակառուսական պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում
Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները հակառուսական պաստառներով, Հայաստանի և ԵՄ դրոշներով իրենց բողոքն են արատահայտում ՌԴ Դաշ...
Իրանի վրա Իսրայելի հարձակումներից կան վիրավորներ
Թեհրանի վրա Իսրայելի հարձակումներից վիրավորվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ առնվազն 35 կին և երեխա։ Այս մասին հայտնել է...
Անկարգություններ՝ Փարիզում․ հրդեհվել են մեքենաներ, վնասվել՝ խանութներ և ռեստորաններ
Ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթանակը Չեմպիոնների լիգայում անկարգություններ է առաջացրել Փարիզում: Չեմպիոնական տոնակատարությունների...