Սպիտակ տունը ճնշում կգործադրի սենատորի վրա. պատճառը Ռուսաստանն է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Սենատի վրա՝ մեղմացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
«Սպիտակ տունը կուլիսային ճնշում է գործադրում հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի վրա՝ զգալիորեն մեղմելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը», - նշվում է հոդվածում։
Ինչպես նշում է թերթը՝ ամերիկացի առաջնորդի համար ավելի կարևոր է Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը, քան նրա վրա ճնշումների ավելացումը։
Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն, Սպիտակ տան պաշտոնյաները վերջին շաբաթների ընթացքում Գրեմի գրասենյակին գաղտնի կերպով համոզել են փոխել օրինագծի դրույթները: Նրանք, մասնավորապես, առաջարկել են տեքստում ավելացնել հատուկ կետեր, որոնք թույլ կտան նախագահին որոշել, թե ով և ինչի համար պետք է հայտնվի պատժամիջոցների տակ, ինչպես նաև «պարտավոր է» ձևակերպումը փոխարինել «կարող է» ձևակերպմամբ, որպեսզի պատժամիջոցները պարտադիր չլինեն։
Հավելենք՝ Թրամփը, շեշտել է, որ մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել մինչ բանակցությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Փաշինյանը նոր գրառում ունի
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ։ Այս մասին ֆեյսբ...
ՌԴ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել
Կալուգայի Գրաբցևո օդանավակայանում ժամանակավոր թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնե...