Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները. ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։
«Մենք նաև քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է արագ կայացվի», - գրել է Թրամփը իր Truth Social էջում՝ մեկնաբանելով Պուտինի հետ հեռախոսազրույցը։
«Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այս հարցում, կարծում եմ, մեր միջև համաձայնություն կա: Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը, թերևս, կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով, Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախկինում հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պայմանները հակասում են ազգային շահերին: Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը որպես կարմիր գիծ է նշել:
Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա, ըստ ԱՄՆ-ի, հետագայում կարող է օգատգործվել միջուկային զենքի ստեղծման համար: Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի այլ երկրներից: Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում և նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար:
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...
Մի դատիր, որ չդատվես. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում Նոր կտակարանից մեջբերում արեց. «Մի դատիր, որ չդատվես...
Այս մարդը չի կարող լինել բարեկեցիկ կյանքով ապրող. Փաշինյան
Եթե մարդն առավոտյան ուտում է կարմիր խավիար, կեսօրին՝ սև խավիար, երեկոյան՝ և՛ սև, և՛ կարմիր խավիար, բայց դուրս գալիս հագն...