ԱՄՆ-ում Զելենսկիին «բռնել են ստի վրա»
ԱՄՆ-ն գնահատում է, որ ուկրաինական օդանավակայանի վրա հարձակման հետևանքով վնասվել է մոտ 20 և ոչնչացվել 10 ռազմական ինքնաթիռ, ինչը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի կողմից հաղորդված թվի կեսն է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Միացյալ Նահանգները գնահատում է, որ շաբաթավերջին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է մոտ 20 ռուսական ռազմական ինքնաթիռ, որոնցից մոտ 10-ը ոչնչացվել են: Այս թիվը մոտ կեսն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից տրված գնահատականի», - ասվում է հրատարակության մեջ։
Այնուամենայնիվ, գրում է Reuters-ը, ԱՄՆ պաշտոնյաները հարձակումը որակել են որպես «չափազանց նշանակալի», և նրանցից մեկը զգուշացրել է, որ դա կարող է ստիպել Մոսկվային շատ ավելի կոշտ դիրքորոշում ընդունել ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «Սարդոստայն» կոչվող հատուկ գործողություն է սկսել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՌԴ ռազմավարական ռմբակոծիչները։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արդեն խոցվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և ինքնաթիռներ։ Ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...
Մի դատիր, որ չդատվես. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում Նոր կտակարանից մեջբերում արեց. «Մի դատիր, որ չդատվես...
Այս մարդը չի կարող լինել բարեկեցիկ կյանքով ապրող. Փաշինյան
Եթե մարդն առավոտյան ուտում է կարմիր խավիար, կեսօրին՝ սև խավիար, երեկոյան՝ և՛ սև, և՛ կարմիր խավիար, բայց դուրս գալիս հագն...