Սարսափելի վիճակ՝ «Տրոլեյբուսների պարկի» զուգարաններում
21-րդ դար. Auroranews-ն այսօր ռադիոլսող վարորդներից տեսանյութ է ստացել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության տարածքից, որը մենք ավելի հաճախ ասում ենք Տրոլեյբուսների պարկ:
Ավելի շուտ խոսքը վերաբերում է ընկերության զուգարանին, որը սարսափելի վիճակում է գտնվում:
Հարց է առաջանում, նման զուգարանից սույն ընկերության ղեկավարները կամ քաղաքապետերանի աշխատակիցները կօգտնվե՞ն: Իսկ ինչու՞ պիտի վարորդը օգտվի, այն վարորդը, որը բավական ծանր գրաֆիկով է աշխատում մեր քաղաքի բարդ ու նյարդեր քայքայող երթևեկության մեջ:
Ահանազանգը հնչեցրած վարորդները ևս մեկ խնդիր էլ են նշում: Տրոլեյբուսների պարկում մեքենաների լվացման ընդամենը մեկ կետ կա: Վարորդները ստիպված են հերթ կանգնել տրոլեյբուսները լվանալու համար ու սպասում են մինչեւ գիշերը երկուսը:
Նշենք, որ տեսանյութի հետ կապված հարցում ենք ուղարկելու բոլոր պատկան մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
Տարել են քաղաքից դուրս, կտտանքների ենթարկել. հայազգի տղամարդը մանրամասներ է պատմել
Ինձ առևանգողները չեչեններ էին. տարել են քաղաքից դուրս, կտտանքների ենթարկել, հարցաքննել: Այս մասին պատմել է Մոսկվայում առ...
Մոսկվայում առևանգել են հայազգի գործարարի. նա վիրավորել է չեչեններին և մուսուլմաններին
Անհայտ անձինք Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում տղամարդու են առևանգել։ Կայարան է մոտեցել Mercedes մակնիշի սև...
Անձը «Մոլոտովի» կոկտեյլներով հարձակվել ակցիայի մասնակիցների վրա. ԱՄՆ
ԱՄՆ-ում անհայտ անձը «Մոլոտովի» կոկտեյլներով հարձակվել է իսրայելցի պատանդների աջակցության ակցիայի մասնակիցների վրա:Հարձակ...
15-ամյա դեռահասը կրակել է նախագահի թեկնածուի վրա. Կոլումբիա
Կոլումբիայում 15-ամյա դեռահասը կրակել է նախագահի թեկնածուի վրա:Մահափորձը տեղի է ունեցել Բոգոտայում նախընտրական հանրահավա...