
ԱՄՆ-ն կներքաշվի Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը (որը ներառված է Ռուսաստանի Դաշնության ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում են ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, որը կվերածվի Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահի քաղաքական և ռազմավարական հարցերով նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Գրեհեմը և Զելենսկին ԱՄՆ-ին ներքաշեն Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որը առաջին երկուսը կներկայացնի որպես փոքր բախումներ», - գրել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ Գրեհեմը Ուկրաինայի քաղաքացիներին «կեղծ հույս» է տալիս, որ ԱՄՆ-ն կաջակցի իրենց և կներգրավվի Ռուսաստանի հետ լայնածավալ հակամարտության մեջ։
Հավելենք նաև, Բեննոնը հայտարարել է, որ Գրեհեմը պետք է «ձերբակալվի», եթե նա չդադարի արտասահման մեկնել և «սրացնել իրավիճակը» Ուկրաինայում հակամարտության շուրջ։ Նա քննադատել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները ռուսական օդանավակայաններին և ասել, որ Սպիտակ տունը պետք է դատապարտի Ուկրաինայի գործողությունները և նկատողություն անի սենատոր Գրեհեմին, որը հայտնի է դարձել Կիևին իր աջակցությամբ և Ռուսաստանին քննադատությամբ։
Ավելի վաղ սենատոր Գրեհեմը սպառնացել էր Ռուսաստանին նոր պատժամիջոցներով։