
ԱԱԾ-ը տնօրենը խոսել է անհետ կորածների որոնողական աշխատանքների մասին

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը։
Նա ասել է, որ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրն ու հնարավոր որոնողական աշխատանքների հետ կապված հարցեր․
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն։ Ես դրական եմ որակում այդ հանդիպումը։ Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք։ Չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք վաղը, հինգ օր, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց արդյունք ունենալու ուղղությամբ մեր կողմից ամեն ինչ արվում է»,- նշել է նա ԱԱԾ տնօրենը։
Աբազյանը չի մանրամասնել, թե որոնողական աշխատանքների համար երբ կմտնեն ադրբեջանական տարածքներ։ Ըստ նրա, նախնական պայմանավորվածություն ունեն համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու մասին։