Տրանսպորտային բարեփոխումները շարունակվելու են․ Գալջյան
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մի շարք քաղաքական շրջանակներ մեկնաբանում են Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքը։ Ցանկանում եմ հակիրճ ընդգծել՝ բոլորի համար։
Երևանի գործող քաղաքային իշխանությունների կողմից հայտարարված տրանսպորտային բարեփոխումները շարունակվելու են՝ ներառելով նոր շարժակազմերի ձեռքբերում, տեխնիկական արդիականացում և հարմարավետության բարձրացում։ Մեր կողմից հայտարարված բոլոր ծրագրերը մեծ թափով շարժվելու են առաջ՝ անկախ նրանից, թե ինչ կասեն կամ կանեն ընդդիմադիր գործիչները։
Մենք շարունակում ենք մեր գործը` առանց աղմուկի, առանց շոուի, հստակ քայլերով և երևանցու մասին մտածելով»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Թրամփի նամակը Ալիևին
«Կասպյան նավթի և գազի ցուցահանդես 2025»-ի բացման ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայեթ Թալկին կարդաց նախագա...
«Ակնհայտ դավաճանություն». Թուրքիայի կտրուկ արձագանքը Ուկրաինային
Ուկրաինան դավաճանել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հասնելու Թուրքիայի ջանքերին՝ Ստամբուլում կայանալիք բանակցությունն...