ՆԳ նախարարը՝ ոստիկանության նորանշանակ պետի մասին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։
ՆԳ նախարարը նշել է, որ Արամ Ղազարյանը նոր չէ ոստիկանության համակարգում և բարեփոխումների ինտենսիվ փուլում համակարգ վերադառնալը հնարավորություն է ստեղծում նորովի դիտարկել այն, նոր շունչ հաղորդել ոստիկանության աշխատանքներին՝ պահպանելով բարեփոխումների շրջանակներում ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։
Նախարար Սարգսյանը վերահաստատել է համակարգի գործունեության մասին իր նախանշած սկզբունքները՝ շեշտելով, որ դրանք հետևողականորեն պետք է պահպանվեն և փոփոխման ենթակա չեն։ Արամ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ շարունակելու են կյանքի կոչել ոստիկանական համակարգի հետ կապված ծրագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Թրամփի նամակը Ալիևին
«Կասպյան նավթի և գազի ցուցահանդես 2025»-ի բացման ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայեթ Թալկին կարդաց նախագա...
«Ակնհայտ դավաճանություն». Թուրքիայի կտրուկ արձագանքը Ուկրաինային
Ուկրաինան դավաճանել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հասնելու Թուրքիայի ջանքերին՝ Ստամբուլում կայանալիք բանակցությունն...