ՌԴ որոշ քաղաքացիների մուտքը այդ երկիր արգելվեց
Լատվիան արգելեց մուտք գործել հանրապետություն այն Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր անշարժ գույք ունեն ռազմավարական օբյեկտների մոտ։ Այս մասին հաղորդում է TV3-ը։
Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) մի շարք ստուգումներ է անցկացրել այն ռուսների նկատմամբ, ովքեր գնել կամ կառուցել են բնակարանային և առևտրային անշարժ գույք ազգային անվտանգության համար կարևոր օբյեկտների մոտակայքում։ Ռուսաստանի քաղաքացիներ այժմ ներառել են երկիր մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում։
«Մի շարք դեպքերում բացահայտվել են Լատվիայի ազգային անվտանգության համար Ռուսաստանի քաղաքացիների կողմից ստեղծված ռիսկեր։ Այս քաղաքացիները ներառված են այսպես կոչված սև ցուցակում կամ այն օտարերկրացիների ցանկում, որոնց արգելվում է մուտք գործել Լատվիա», - ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք՝ Լատվիան խստացրեց ռուսների համար մուտքի կանոնները։ Նոր կանոնների համաձայն՝ սեպտեմբերի 1-ից մուտք գործողները պետք է ժամանումից 48 ժամ առաջ տրամադրեն իրենց մասին մանրամասն տեղեկություններ՝ ճանապարհորդության նպատակը, տևողությունը և մնալու երթուղիները, բնակության վայրը, աշխատանքի, պետական կամ զինվորական պաշտոններ զբաղեցնող ազգականների մասին տեղեկություններ։ Պահանջների խախտումը պատժվում է մինչև 2000 եվրո տուգանքով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Թրամփի նամակը Ալիևին
«Կասպյան նավթի և գազի ցուցահանդես 2025»-ի բացման ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայեթ Թալկին կարդաց նախագա...
Մայր աթոռի պատասխանը Նիկոլ Փաշինյանի գրառումներին
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկո...
«Ապուշներ». Զելենսկին՝ Ռուսաստանի առաջարկին մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ռուսական պատվիրակությանը՝ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանա...