
Պեկինը մեղադրում է ԱՄՆ-ին

Պեկինը մեղադրում է ԱՄՆ-ին առևտրային համաձայնագրերը խախտելու մեջ։ Չինաստանի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգների գործողությունները, այդ թվում՝ չիպերի արտահանման վերահսկողության նոր կանոնները և ուսանողական վիզաների չեղարկման սպառնալիքները, խախտում են Վաշինգտոնի և Պեկինի միջև ձեռք բերված համաձայնությունները և վնասում են Չինաստանի շահերը, այս մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը։
«Միացյալ Նահանգները միակողմանիորեն նոր տնտեսական և առևտրային տարաձայնություններ հրահրեց՝ խորացնելով երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների անորոշությունն ու անկայունությունը», – նշվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ։
«Այս գործողությունները լրջորեն հակասում են անցյալ ամիս Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված կոնսենսուսին», – ասվում է փաստաթղթում։