Իրանը կարևորում է նրանց վարքագիծն ու գործելաոճը. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ցանկացած տեքստ, որը պարունակում է արմատական և առավելապաշտական պահանջներ և անտեսում է Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը, միանշանակ չի արժանանալու Թեհրանի դրական արձագանքին, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ որոշումներ կկայացվեն օմանյան կողմի հետ առաջիկա խորհրդակցություններում։ Իրանի համար կարևորը ամերիկացի քաղաքական գործիչների վարքագիծն ու գործելաոճն է, և ոչ միայն հայտարարությունները կամ պնդումները»,- հայտարարել է նա։
Հղում անելով Իրանի դեմ նոր պատժամիջոցները վերացնելու որոշման վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հաղորդագրություններին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Իրանը նման հաղորդագրությունները հուսալի չի համարում: Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցների վերացումը Միացյալ Նահանգների հետ ցանկացած համաձայնագրի հիմնարար տարր է, և առանց այս սկզբունքի կատարման ոչ մի փոխըմբռնում կամ համաձայնագիր չի ձևավորվի»։
Էսմայիլ Բաղային հավելել է. «Մինչ օրս Իրանի Իսլամական Հանրապետությունը ամերիկյան կողմից ոչինչ չի տեսել, վստահանալու համար պատժամիջոցների իրական վերացման մասին և լրատվամիջոցների հաղորդագրություններն առանց գործնական և պաշտոնական երաշխիքի, հիմք չեն հանդիսանա Իրանի որոշումների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Թրամփի նամակը Ալիևին
«Կասպյան նավթի և գազի ցուցահանդես 2025»-ի բացման ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայեթ Թալկին կարդաց նախագա...
«Ակնհայտ դավաճանություն». Թուրքիայի կտրուկ արձագանքը Ուկրաինային
Ուկրաինան դավաճանել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հասնելու Թուրքիայի ջանքերին՝ Ստամբուլում կայանալիք բանակցությունն...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...