ՌԴ-ում տեղի ունեցած պայթյունները Կիևի գործողություներն են․ BBC
Վլադիվոստոկի Դեսանտնայա ծովախորշում այսօր առավոտյան տեղի ունեցած երկու պայթյուններն Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գործողությունն են։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել 155-րդ առանձին գվարդիական ծովային հետևակի բրիգադի 47-րդ առանձին օդադեսանտային գրոհային գումարտակի տեղակայման տարածքում։ Հարձակման են ենթարկվել անցակետերը, ինչպես նաև զորամասի անձնակազմի և հրամանատարության գտնվելու վայրը։
Հավելենք՝ պայթյունների հետևանքով մարդիկ են տուժել, իսկ ռազմական տեխնիկան և հատուկ սարքավորումները վնասվել են։ Տեղի բնակիչների, նշում են, որ պայթյունների վայր են ժամանել մոտ տասը շտապօգնության մեքենաներ և տարհանման ուղղաթիռներ, իսկ ռազմական տեխնիկան դուրս է բերվել զորամասի տարածքից։
Հիշեցնենք, որ Պրիմորիեի երկրամասի հակաահաբեկչական հանձնաժողովը հայտնել էր Դեսանտնայա ծոցախորշում երկու պայթյունի մասին։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ զոհեր կամ վնասներ չեն եղել, պայթյունները տեղի են ունեցել գազի բալոնների բռնկման պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը
Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան...
Չինաստանն ավելացրեց դրոնների մատակարարումները. Bloomberg
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանը դադարեցրել է անօդաչու սարքերի վաճառքը Կիևին և մյուս եվր...
Մակրոնը՝ Թրամփի չավարտվող փորձությունների մասին
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների որոշումը ԱՄՆ-ի համար դարձել է չավարտվող փորձություն։ Այս մասին հայատարարել է Ֆրանսիայի նախ...