ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել «Շտապօգնության» բժիշկների ու վարորդների բռնությունից
Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով' չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Քուչակ գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վթարի և դրա հետևանքով 1 անձի մահվան ու 12...
Կվադրոցիկլի վթարի դեպքով կա մեկ ձերբակալված. ՔԿ
Քառանիվի (կվադրոցիկլ) կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հա...
ՊԵԿ-ի իրազեկումը` քաղաքացիներին
Վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտությ...
Կոստանյանը` դատարանի կողմից «կարմիր գծերի» անվավեր ճանաչելու մասին
2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տե...