
Երկաթյա փաստերով համեմված մահացու հակահարված․ Աննա Հակոբյան

Քանի որ մեզանում յուրաքանչյուրն իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում, ամեն մեկին թվում է, թե ինքը մտքի տիտան է, եւ հատկապես ի’ր արձագանքը х թեմայի շուրջ ամենախորն ու գիտելիքահենքն է, այդպիսով նաեւ՝ երկաթյա փաստերով համեմված մահացու հակահարված, տեղադրում եմ այս պահի բոլոր այդպիսի արձագանքները միասին վերցրած։
Միով բանիվ, ստորեւ մեր մտավոր ռեսուրսն է։
Հ. Գ. Բոլորին հորդորում եմ հենց այս պահից սկսել աշխատել սեփական անձի վրա, կրթվել, շատ գիրք կարդալ եւ նորովի նայել իրենց եւ շրջապատող աշխարհին։ Կարդացած ամեն բառ, ձեռքբերած յուրաքանչյուր գիտելիք անմիջապես կիրառել կյանքում։
Հասարակական-քաղաքական գործիչների անդրադարձ
Պատգամավոր Քրիստինե Վարդանյան․ «Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե Ադրբեջանի նկատմամբ պարտավորություն ստանձնած լինեիր երկրիդ ներսում պայքարել «ռևանշիզմի» դեմ։ Ու ամեն անգամ Եկեղեցին հանդես գար հայկական շահերի պաշտպանության դիրքերից։ Դու էլ ստանայիր սոցհարցման տվյալներ, որոնց համաձայն՝ Եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է, իսկ բնակչության 78.9%-ը իրեն համարում է ՀԱԵ հետևորդ»:
Պատգամավոր Տիգրան Աբրահամյան․ «Մայր Աթոռի դեմ հարձակումները նախապատմություն ունեն: Նախ, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Եկեղեցու դեմ: Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին և, որոշակի առումով, պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում Ադրբեջանի հավակնությունների վերաբերյալ, խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ: Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց եկեղեցու դեմ, իսկ այսօր այլանդակ գրառմամբ նոր հակառեկորդ սահմանեց: Իշխանության նպատակը պարզ է` բարոյականության նորմերի ոչնչացմամբ անկենսունակ դարձնել պետությունը` դրանով արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»:
Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյան․ «Կառավարության նիստերը շուտով Brazzers-ով են ցույց տալու: էն 1 տոննա կոկաինը ստուգեք՝ ուր է: Ու սա երբ մտնում է կառավարության նիստին, բոլորը ոտի են կանգնում»:
ԴԱԿ ղեկավար Սուրեն Սուրենյանց․ «Երկիրը պետք է մաքրել խուլիգան, վուլգար իշխանությունից։ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայաստանին»։
Վիկտոր Մնացականյան․ «Վարչապետը հերթական անգամ ու վերջնական հատեց ազգային ինքնությունը ոտնատակ տալու սահմանագիծը՝ հավատապղծության ենթարկելով ժողովրդին և Եկեղեցուն։ Որպես հայ քրիստոնյա, որպես Եկեղեցու հետևորդ, որպես քաղաքացի և «Հաղթանակ» կուսակցության նախագահ, պահանջում եմ վարչապետի հրաժարականը»։
Քաղ. գործիչ Դավիթ Սանասարյան․ «Առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու հայհոյանքի չափաբաժինները, բայց ովքեր հասկանում են՝ ինչ կորուստներ կարող ենք ունենալ որպես պետություն, պետք է չմասնակցեն այս պրոցեսին։ Թատերական ցեխակռիվը տևելու է մինչև ընտրություն, որպեսզի դաշտը նորից կիսվի «ներկաների» ու «նախկինների»։ Ով մասնակցեց դրան, մասնակցում է քաոսի տարածմանը»։
Վիդեոհաղորդավար Վազգեն Սաղաթելյան․ «Ու էս բ*զի տղեն մեզ տարել, փակել էր պոդկաստի ժամանակ հայհոյանք տալու համար»։ Վազգեն Սաղաթելյան․ «Եթե էսքանից հետո ՀԱԵ-ն բանադրանք չկիրառի սրանց հանդեպ, ուրեմն լավ են անում, ինչ անում են»։
Լրագրող Գևորգ Թոսունյան․ «Անհամբեր սպասում եմ, թե ոնց կարդարացնեն սա ՔՊ-ականները»։
Հանրային գործիչ Էդգար Ղազարյան․ «Իր կնոջ դարդը թողել, անհայտ մարդու քեռու կնոջ դարդն է քաշում»։ Էդգար Ղազարյան․ «Մայիսի 27-ին վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին»:
Էդգար Ղազարյան․ «Հայ ժողովրդի դեմ պատերազմի գերագույն գլխավոր հրամանտարն ու հրամանատարուհին արդեն բացահայտված են»։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան․ «Իրականում մի հոգի ամենից լավ գիտի, թե հատկապես ով, ում և ինչ պարբերականությամբ էր ***ում, և այդ մեկը ոստիկանության գեներալ-գնդապետ Գասպարյան Վովան է»:
Պատմաբան Վարուժան Գեղամյան․ «Ամեն բան արվում է գիտակցված՝ թիրախավորել հայկական ազգային դիմադրության հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ՝ միակը։ Հայաստանը կառավարողների խմբավորումը կործանելու է ամեն հայկականը»։
Արևելագետ Տաթև Հայրապետյան. «Ու էս մարդը պետության ղեկավար է, ով երբեք չի հանձնվում բարոյազուրկ վարքով ու խոսքով հատակը ծակելու և իր արգահատելի էությունը ցույց տալու հարցում։ Սենց մի արտահայտություն 2018-ին, էլի, անեիր, տեսնեինք՝ քանի հոգի կողքիդ կկանգներ»: Քաղաքագետ Մենուա Սողոմոնյան․ «Իմ տեղեկություններով՝ ազգակործանը հունիսի 2-ին մայր բուհ է գնալու։ Բոլոր համալսարանական ընկերները կամ ծանոթ ուսանողները, ովքեր կմասնակցեն էդ հանդիպմանը, թող իմանան, որ բարև չեմ տալու»։
Խմբագիր Արմինե Օհանյան․ «Մերձավանցի 12 տարեկան երեխու «հորս արև»-ից վրդովված ժողովուրդ, ու՞ր եք»։
Լրագրող Գոհար Սավզյան․ «Ինձ էս պատմության մեջ ամենաշատը դուր է գալիս գիտակցումը, որ սա կարդում են պաշտոնյաները ու հասկանում, որ ծառայում են սրան։ Դա լավագույն բանն է, որ կարող էր ձեզ հետ պատահել. ձեր ընտրությունն է»։
Դասախոս Գագիկ Համբարյան․ «Ու այս փողոցայինը Հայաստանի վարչապետն է։ Սա սկսել է Եկեղեցու դեմ իր ամենաստոր արշավը։ Աննա-Էրատո, քեզ դոմփող ու թուրքի կողմից դոմփվող կողակի՞ցդ է կրթված»։
Դասախոս Ցոլակ Ակոպյան. «Եթե Եկեղեցին բոլորիս աջակցությամբ այսօր կոշտ պատասխան չտա, հետո շատ ուշ է լինելու»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան․ «Կան մարդիկ, որոնք ասոցիալ են, չունեն էմպատիա կամ սադոմազոխիզմով են տառապում։ Նման դեպքերը սոցիալական ու հոգեկան շեղումների մասին են խոսում։ Նման մարդիկ հատուկ չեն իրենց այդպես պահում, ուղղակի բնությունն է այդպես իրենց ստեղծել, չունեն ինքնակարգավորող ունակություններ։ Դա պետք է ուղղակի հասկանալ ու հետեւություն անել»։
Լրագրող Վահե Մակարյան․ «Հա, բայց կարար, չէ՞, դոմփելու փոխարեն այլ հումանիշ օգտագործեր, օրինակ, ի՞նչ էին ասում, շինել, տաշել․․․ Մի խոսքով՝ գոհ եղեք, որ դոմփելով ա պրծել»։ Վահե Մակարյան․ «Կրթված լինելը սենց բան ա: Գիշերը զմիմեանս կրթելու հետևանք ա սա: Չէ՞, տիկին Մանասյան։ Բարի լույս, կրթվածներ»։
Լրագրող Դերենիկ Մալխասյան․ «Թվում էր՝ երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձը արդեն վաղուց է անդունդի հատակին: Բայց այսօր նայում ես գրառումը ու հասկանում, որ այդ երևույթը դեռ գահավիժելու տեղ ունի: Փաշինյանը պատերազմում է ընդդեմ բարոյականության ու քրիստոնեական արժեհամակարգի»:
Լրագրող Բորիս Մուրազի․ «Նիկոլը խելագար չէ, կինն՝ առավել ևս։ Իրենց հիմա պետք է հանրային լարվածություն բորբոքել։ Իրենց տերերը տեսնում են, որ չեն ձգում։ Պետք է հնարավորինս արագ իշխանությունը փոխանցել տերերին ծառայող նոր դեմքի, որպեսզի ընտրություններին այս օգտագործված ու «ծակված» դեմքով չգնան։ Նոր աղետների համար կրկին ժողովրդին մեղադրելու նպատակով անհրաժեշտ է, որ այդ նույն հին տերերին ծառայող նոր դեմքը բերվի իշխանության, որ այս անգամ էլ Նիկոլն ասի՝ ե՞ս էի խնդրել նախրի մեջից էշի ճակատը պաչել»։
Փորձագետ Անժելա Էլիբեգովա․ «Ես անուղղելի օպտիմիստ եմ, սկզբից մտածեցի ֆեյք ա»։
Ակտիվիստ Կարո Պողոսյան․ «Ինքը տականք է, էշ է, ոչխար, սրբապիղծ հակահայ, ինքը թուրքի լամուկ է, պետք չէ զարմանալ, պետք է միավորվել և հեռացնել։ Ընտրություններով չի հեռանալու»։
Իրավաբան Սոս Հակոբյան․ «Թաթար-մոնղոլները, արաբներն ու պարսիկներն ավելի բարոյական էին՝ մեր հասարակության հոգևոր արժեքները հարգելու առումով, քան այսօրվա հայ գործադիրի ղեկավարը»։
«Ասպարեզ»-ի նախագահ Լևոն Բարսեղյան․ «Պապ թագավորին» մեկդ բացատրեք, որ պետությունը գոմ չէ, որքան էլ այդպես թվա, որքան էլ թույլ ու խեղճ լինի, որքան էլ սիրտը լցված լինի, որքան էլ կասկած լինի, թե գոմի կանոնը կիրառելի է ոմանց նկատմամբ: Ու բացատրեք, որ առանց կանոնները փոխելու՝ բան չի փոխվում որեւէ համակարգում»։
«Փաստ»-ի տնօրեն Վարուժան Բաբաջանյան․ «Մեկդ էս տղուն բացատրեք, որ երկրի ղեկավար ա, ոչ թե քիրիկից մերժված պատանու ֆեյք պրոֆիլ»։
Բլոգեր Տիգրան Քոչարյան․ «Ոչ մի հոգեկան պոռթկում չկա, ամեն ինչ պլանավորված դնում ա»։ «Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյան. «Սրանք՝ մարդ ու կնիկ, լեգիտիմացրին հայհոյանքը, այսինքն, ով ինչ քֆուր ուզում ա, կարա ասի»։
Իրավաբան Րաֆֆի Ասլանյան․ «Նիկոլն իր էությամբ, խառնվածքով, արտաքինով, կեցվածքով, անցյալով, ներկայով, դավանած արժեքներով՝ մի մեծ հայհոյանք է՝ ուղղված ազգին»։
Տեր Գաբրիել. «Վստահ եմ՝ երբ Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցիները «չուլանացված են», արեց գիտակցված, ոչ միայն վարկաբեկելու դարերի պատմություն ունեցող հոգևոր հաստատությանը, հայ ժողովրդի հիշողությանը, այլև վիրավորելու միլիոնավոր հայերի արժանապատվությունն ու հավատը։ Դա արեց ազգային անհամերաշխություն հրահրելու համար»։
Ռուս մեդիա-գործիչ Արամ Գաբրիելյանով․ «Я предупреждал, что Пашинян закончит жизнь в психушке».
ԴՕԿ կուսակցություն․ «Թեժ է լինելու։ Մարդ չգիտի՝ ծիծաղի՞ այս ամենի վրա, թե՞ լաց լինի»։
Մամուլի անդրադարձ
Առավոտ․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակաեկեղեցական քարոզչությունը»։ Օրագիր․ «Վարչապետ Փաշինյանը շարունակում է Եկեղեցու ու սրբազան հայրերի մասին ոչ կոռեկտ արտահայտվել»։
News.am. «Վարչապետ Փաշինյանը շարունակում է թիրախավորել եկեղեցին։ Վաղ առավոտյան Փաշինյանի՝ էթիկայից դուրս գրառումն առաջացրել է օգտատերերի վրդովմունքը։ Մեծ թվով օգտատերեր են արձագանքել Փաշինյանի գրառմանը՝ հորդորելով հրաժարական տալ, քննադատել են նրա ոչ ադեկվատ խոսույթը»։
Փաստինֆո․ «Սա երկրի վարչապետ հանդիսացող անձի գրառումն է։ Կարող ենք փաստել, որ սույն անձը մարտահրավեր է նետել ոչ միայն Եկեղեցուն, այլև բարոյականության նորմերին, ընդհանրապես»։
YerevanToday. «Երկրի ղեկավարը շարունակում է «կրթվել»»։ Lurer.com-ը ներկայացրել է վարչապետի գրառման մեկնաբանությունները։ Այսօր․ «Նիկոլ Փաշինյանի ու կնոջ թիրախում կրկին եկեղեցին է»։
Infoport․ «Նիկոլ Փաշինյանի գրառումն ուղղված էր Հովհան սրբազանին, որը վարչապետին «ցավագար» էր անվանել»։ Այսօր. «Վարչապետ Ն․ Փաշինյանը շարունակում է Եկեղեցու ու Սրբազան հայրերի մասին ոչ կոռեկտ արտահայտվել։ Փաշինյանը, ով կնոջ հետ «Կրթվելը նորաձև է» շարժման «ջատագով» է, անպարկեշտ բառապաշարով գրառում է արել Սրբազան հայրերից մեկի մասին»։
168 ժամ․ «Արցախը հանձնած զույգը կրկին թիրախավորել է եկեղեցին»։
24news. «Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցին»։ Կանչ տելեգրամյան ալիք. «Մնում է պարզել՝ սրբազաններից ով է Նիկոլին քեռի «պրիզնատ գալի»»։
Infocom․ «Վարչապետ Փաշինյանը վաղ առավոտից գրառումներ է անում՝ թիրախավորելով եկեղեցու սպասավորներին: Նա այդպիսով պատասխանում է իր մեկնաբանությունների արձագանքներին»։ Փաստինֆո․ «Փաշինյանը կնոջ հետ պատերազմ է հայտարարել բարոյականությանը»։ Փաստինֆո․ «Մինչ Փաշինյանն ու կինն անբարոյականության մրցապայքարի մեջ են մտել, Բեռնում ընթանում է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի ժառանգության պահպանությանը, որին մասնակցում է Վեհափառը»։