Թրամփի նախազգուշացումը Իսրայելին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ որևէ գործողությունից, որը կարող է խաթարել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված ամերիկյան վարչակազմի ջանքերը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Սա միայն նախազգուշացում չէ, ես ուզում եմ ասել, որ դա անընդունելի է։ Մենք քննարկումներ ենք ունեցել, և ես չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է»,- ասել է Թրամփը:
Ըստ գործակալության, ամերիկյան վարչակազմը վերջին շաբաթներին անհանգստացած է, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքի վրա կամ այլ քայլերի դիմել, որոնք կվնասեն երկխոսությանը: ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ մտավախություն են հայտնել, որ Իսրայելը պատրաստ է ուժային գործողության գնալ՝ առանց Վաշինգտոնի հավանության:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...
Փաշինյանը նոր գրառում ունի
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր...