Մակրոնի հոխորտանքներին պետք չի հավատալ․ Զախարովա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոխորտանքները խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու մասին անհնար է հավատալ: Այս մասին իր Telegram ալիքում գրել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆրանսիայից ժամանած զինվորները, ծառայություն են իրականացնում Ուկրաինայի զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումների հետ համատեղ։ Նրանց ամբողջ գաղափարախոսությունը խորապես հիմնված է նեոնացիստական մտածողություններով, և նրանց խնդիրը պարզ ու հստակ է՝ սպանել որքան հնարավոր է շատ ռուսների։ Ուստի այս ամենից հետո, Մակրոնի հոխորտանքներին խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու մասին անհնար է հավատալ», - գրել է Մարիա Զախարովան։
Զախարովան անդրանդարձել է նաև ֆրանսիական մամուլում տեղ գտած մի հրապարակման, որում նշված է, որ «բանակցությունները իմաստ չունեն, և ֆրանսիացի զինվորներն արդեն իսկ Ուկրաինայում են»։
«Ֆրանսիացի ռևանշիստ նեոֆաշիստները նույնիսկ չեն թաքնվում, նրանք բացահայտ խոսում են այն մասին, թե ինչպես են Ֆրանսիայից եկել ռուսների դեմ պատերազմելու՝ առանց փամփուշտներ խնայելու և հույս ունեն մի օր մարտում բախվել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...
Փաշինյանը նոր գրառում ունի
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր...