Խաչատրյանը՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած կրակոցների մասին
Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է, և, իհարկե, երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակոցներին:
«Սա առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է: Ցավոք սրտի, կրկնվում են այդպիսի դեպքերը, մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք՝ այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությա՞մբ են եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում: Քրեական գործերի քննությունից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն»,- ասել է նա։
Հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որ էսկալացիայի վտանգ կա, նաև ՌԴ պաշտպանության նախարարն է նման բան ասել, իսկ ՀՀ իշխանությունը վստահեցնում է՝ նման բան չկա, ինչո՞ւ են այսքան տարբեր տեսակետները, նա ասաց. «Բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ ՀՀ իշխանությունն ասում է այն, ինչը որ կա և դրա համար պատասխան է տալիս, իսկ որևէ գերտերության հայտարարություն կամ այլ բան չես կարող ասել ինչ հիմքեր ունի»:
Հարցին՝ եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել, նա արձագանքեց. «Հիմա Դուք պարզագույն հարց եք տալիս: Դե, իհարկե, կգնա էսկալացիա, և չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումն այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որով էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ»:
Դիտարկմանը՝ ադրբեջանական կողմի գործողությունները տանում են դրան, նա ասաց. «Չէ, չեն տանում, որովհետև մեր զինված ուժերը բավականին ադեկվատ և հավասարակշռված գործողություններ են իրականացնում և որևէ էսկալացիոն գործողություն Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...