Մոտ 5 միլիարդ եվրո կտրամադրվի Ուկրաինային
Գերմանիան լրացուցիչ մոտ 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար: Այս մասին այսօր հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը՝ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հանդիպման արդյունքներով։
«Ուկրաինայի զինված ուժերին աջակցության նշված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 5 միլիարդ եվրո: Գումարը գոյանալու է Բունդեսթագի կողմից արդեն հաստատված միջոցներից: Ուղղակի ներդրումներն ուկրաինական ռազմական արդյունաբերության մեջ և ռազմական ընկերությունների միջև համագործակցությունը գերմանական կառավարության հայտարարված նպատակն է Ուկրաինայի պաշտպանունակության երկարաժամկետ և կայուն ամրապնդման համար», - ասվում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Հավելենք՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենք մշակելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...