ԱՄՆ նախագահի ուղերձը Ալիևին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել նախագահ Իլհամ Ալիևին միաժամանակ կարևորելով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին։
«Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության հետ և գնահատում ենք ձեր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ ահաբեկչության դեմ պայքարում, էներգետիկ անվտանգության առաջխաղացման և ձեր հարևանի հետ խաղաղության հասնելու գործում։ Ավելի քան երեսուն տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և մենք անհամբեր սպասում ենք մեր երկկողմանի առաջնահերթությունների շուրջ համագործակցության շարունակմանը, ներառյալ անվտանգության ոլորտում համագործակցությունը, տնտեսական գործընկերությունը և էներգետիկայի զարգացումը։
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը։ Հակամարտության խաղաղ կարգավորումը կշարունակի նպաստել Հարավային Կովկասի բարգավաճմանը և ավելի շատ հնարավորություններ կընձեռի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Ժամանակն է հանձնառվել խաղաղությանը և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել»,- ասել Է Դոնալդ Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...