Զախարովան՝ հնարավոր խաղաղության և ՌԴ դիրքորոշումների մասին
Ռուսաստանը շարունակում է մշակել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ռուսաստանը շարունակում է մշակել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը, որը սահմանում է մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության պայմանագրի ժամկետները և հնարավոր զինադադարը որոշակի ժամկետով։ Եթե, իհարկե, ընդգծում եմ, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ փաստաթուղթը պատրաստ լինելուց անմիջապես հետո կփոխանցվի ուկրաինական կողմին։
Դիվանագետը նաև նշել է, որ Ուկրաինան նմանատիպ աշխատանք է տանում և պատրաստում է իր առաջարկները, որոնք մտադիր է ուղարկել ռուսական հուշագրի ստացման հետ միաժամանակ։
Հավելենք՝ Զախարովան մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունների վերաբերյալ, ով, ըստ նրա, փորձում է բարդացնել խաղաղության գործընթացը՝ պահանջելով Ռուսաստանի դեմ խստացնել պատժամիջոցները և ավելացնել զենքի մատակարարումները։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...