Քաղաքականություն

Մոսկվայում անվտանգության համաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում

Մոսկվայում անվտանգության համաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և…

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։



«Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ներառում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր»,- ասել է Շևցովը:


Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական պատվիրակությունները հրավիրված են մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին և սեմինարներին, այլև Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների համար ավանդական աշխատանքային նիստին։


Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250