ԱԺ-ն մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը
«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարության նախագիծը 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով չընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։
Մինչ քվեարկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ հանձնաժողովում նախագիծը քննարկվեց լրիվ այլ ենթատեքստում` աշխարհաքաղաքական շահերի բախման, փաստերի խեղաթյուրման և թեմայից չբխող երկրորդական մեկնաբանություններով։
«Միևնույնն է` ինչ էլ անես, ինչ էլ ասես, կան պատմական փաստեր, որոնք խմբագրել հնարավոր չէ»,– հայտարարեց նա։
Հավելենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն աննախադեպ էր իր մասշտաբներով, էապես քաղաքակրթական պայքար էր քսենոֆոբիայի դեմ: «Պատիվ ունեմ»–ի հայտարարությունը նաև անդրադառնում էր 1992 թ. մայիսի 9–ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Զախարովան` Երևանում Լավրովի դեմ բողոքի ակցիայի մասին
Գլոբալ առումով առաջինը կարող եմ ասել. ինձ թվում է, որ այցից առաջ մենք մեկնաբանել ենք, ինչպես հիշում եմ, այս ամբողջ բուֆո...
Հայաստանը կախված է եղել այդ երկրից. Ռուբեն Ռուբինյան
Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա ա...