Գորիսում Ֆրանսիան հյուպատոսություն կբացի
Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և նաև Հայաստանի կողքին։ Այս մասին ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Ժան-Նոել Բարոն։
«Հարկ եմ համարում նաև ընդգծել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ թե՛ մասնագետների վերապատրաստումների, թե՛ սպառազինությունների տրամադրման հարցում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները երբևէ այսքան ինտենսիվ և վստահելի չեն եղել։
Հավելենք՝ Ֆրանսիայի Արտգործնախարարը հայտարարել է, որ Գորիսում Ֆրանսիան հյուպատոսություն կբացի։
«Սա շատ կարևոր համագործակցություն է մեր երկու երկրների միջև։ Սա նաև քաղաքական ազդանշան է»,- ասել է Ժան-Նոել Բարոն։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...