Վարորդը կվադրոցիկլը վարել է առանց վարորդական իրավունքի
Քառանիվի (կվադրոցիկլի) վարորդը տրանսպորտային միջոցը վարել է առանց վարորդական իրավունքի: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Քառանիվի (կվադրոցիկլ) կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` հանցագործության համար, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։ 1 անձ ձերբակալվել է:
ՔԿ խոսնակը նաև հայտնել է, որ ներկայում վարորդին կալանավորելու միջնորդություն է նախապատրաստվում։
Հիշեցնենք` մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ Շենիկի ջրանցքում հայտնաբերված մահացածների մասին
Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։ Թե ինչպես է դեպքը տեղի ունե...
ՊԵԿ-ը՝ ՔԿ շենքից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործի մասին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճա...
Բախումը կանխել չի հաջողվել. մանրամասներ՝ երիտասարդի մահվան դեպքից
2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելք...
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...